Հարգելի՛ հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջում: Քրեակատարողական ծառայությունը պատժի նպատակների կատարումն ապահովող կարևորագույն պետական կառույց է, որը գործելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավասությանը վերապահված գործունեության շրջանակներում՝ ապահովում է ոլորտային պետական քաղաքականության իրականացումը։ Կայքէջը նախատեսված է ծառայելու հանրության լայն շերտերին՝ նրանց համար ավելի թափանցիկ և հասանելի դարձնելով քրեակատարողական գործունեության առանձնահատկությունները, նպաստելու հասարակության հնարավոր ներգրավվածությանը՝ դրանք առավել արդյունավետ և արդի պահանջներին համահունչ դարձնելու համար, ինչպես նաև լուսաբանելու և մեկնաբանելու ծրագրերը, որոնք ուղղված են ճաղերից այն կողմ գտնվող անձանց վերասոցիալականացմանը, հասարակության հետ նրանց կառուցողական համագործակցությանը, կրթմանն ու հետագայում հանրության համար լիարժեք անհատ ներկայանալուն և ինտեգրվելուն։ Քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջը հանդես է գալու որպես քրեակատարողական ոլորտում առկա խնդիրների ու դրանց լուծմանը միտված ուղիների վերհանման նպատակային հարթակ: